13 հունվարի 2011 - 15:16 AMT
Գևորգ Ղազարյանը «Կուբանի» կազմում հաջող է հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք փորձաշրջան են անցնում «Կուբան» ռուսական ֆուտբոլային ակումբում, Բելեկ քաղաքում հավաքի ժամանակ անցել են ֆիզիկական պատրաստվածության թեստ:

2010-ի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Գևորգ Ղազարյանը Մաքսիմ Ժավներչիկի, Ռոման Բուգաևի և դարպասապահ Ալեքսանդր Բուդակովի հետ միասին բոլորից լավ է հանձնել ֆիզիկական պատրաստվածության թեստը: Հունվարի 14-ին «Կուբանն» անցկացնելու է ընկերական խաղ Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հետ, հաղորդում է «Կուբանի» պաշտոնական կայքը: