13 հունվարի 2011 - 15:34 AMT
Օդերևութաբանների կանխատեսմամբ հունվարի 16-ին և հաջորդ 3 օրերին Հայաստանում կարձանագրվի ամպամածության ավելացում

Առաջիկա երկու օրերին տեղումներ և ջերմաստիճանի զգալի փոփոխություն չի ակնկալվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ըստ նրա, հունվարի 16-ին և հաջորդ 3 օրերին Հայաստանում կարձանագրվի ամպամածության ավելացում: