13 հունվարի 2011 - 17:06 AMT
Էրդողան. Ես երբեք չեմ ոչնչացրել արվեստի գործեր

Կարսում գտնվող 48-մետրանոց հուշարձանը բարձր է Seyyit Hassan el Harkani պատմական մեջիթից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա, նա զգուշացրել էր քաղաքապետին այդ մասին դեռ այն ժամանակ, երբ շինարարությունը նոր էր սկսվում: «Բնական ու մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ևս որոշել է, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Ես արվեստի թշնամի չեմ: Ես մոտ 4,5 տարի քաղաքապետ եմ եղել և ահա 7,5 տարի է ես վարչապետ եմ: Ես երբեք չեն ոչնչացրել արվեստի գործեր»,-ասել է Էրդողանը, գրում է TURKIYE թերթը:

Հունվարի 10-ին Թուրքիայի վարաչապետը կարգադրել է ապամոնտաժել Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: Հուշարձանը, որը պարզած ձեռք է ներկայացնում իրենից, գտնվում է Կարսի պատմական մասում տեղադրված թուրք զինվորների հուշարձանի հարևանությամբ: