Վեցամյա Վազգեն Ասրիյանը հայտնվել է ֆրանսիական բանտում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վերին Լուարա դեպարտամենտի Լանժեակ քաղաքը դեռ շոկում է: Հունվարի 10-ին քաղաքացիական հագուստով ժանդարմները տարրական դպրոցում կալանավորել են հայազգի վեցամյա Վազգեն Ասրիյանին, հաղորդում է Paris-Match-ը: Տղային բանտ են տարել, որտեղ արդեն իսկ գտնվում էր նրա հայրը, որին նախորդ հինգշաբթի ձերբակալել էին բենզինի գողության համար:

Վազգենի հայրը փախել է Ռուսաստան, այնուհետև Ֆրանսիա է մեկնել քաղաքական հետապնդումների պատճառով: Աշնանը նրան մերժել են քաղաքական ապաստանի տրամադրման հարցում և նա պետք է լքեր Ֆրանսիան: La Montagne թերթում տեղի ֆուտբոլի ակումբի ղեկավարը հայտարարել է. «Արդեն 3 տարի է նա փորձում է ստանալ քաղաքական ապաստան: Նա մասնակցել է հակապուտինական, Կասպարովի կողմնակիցների ցույցին: Իրավապահ մարմինները սպառնացել են նրան և առգրավել փաստաթղթերը»,-գրում է պարբերականը:

Ոստիկանության ներկայացուցիչները հավաստիացրել են լրագրողներին, որ գործողությունը կատարվել է «օրենքի համաձայն և մարդու հանդեպ հարգանքով», իսկ հայրն ու որդին գտնվում են վարչական կալանքի կենտրոնում, որտեղ բոլոր պայմանները կան ընտանիքի կյանքի համար, գրում է InoPressa-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---