13 հունվարի 2011 - 17:37 AMT
2011 թվականին «Ուլիսի» կազմում 5 նորեկներ հանդես կգան

Երևանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը, որը 2010թ. 3-րդ տեղը գրավեց Հայաստանի առաջնությունում, սկսել է պատրաստվել նոր խաղաշրջանին:

Արդեն հունվարի 13-ին ակումբը ընկերական հանդիպում ունեցավ «Շիրակի» հետ և խաղն ավարտվեց 0:0 հաշվով: Թիմի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ այդ հանդիպմանը նա ուսումնասիրել է նոր խաղացողների հնարավորությունները:

«Մենք բավարար ժամանակ չենք ունեցել նորեկներին փորձարկելու համար, սակայն, վստահ եմ, որ նրանք կհասցնեն լավագույն մարզավիճակ ձեռք բերել և լավ խաղալ: Հայաստանի առաջնությունում մեր գլխավոր նպատակը կլինի պահպանել մեր տեղը կամ բարելավել արդյունքը»,-ասել է Արզումանյանը:

2011թ. «Ուլիսի» կազմում հանդես կգան Ալբերտ Թադևոսյանը, Միհրան Մանասյանը, Հովհաննես Գրիգորյանը և բրազիլացի ֆուտբոլիստ Ռենատոն, որն ակումբին կմիանա հունվարի 16-ին: «Ուլիս» է վերադարձել նաև Լևան Հակոբիան, ակումբը լքել է 7 ֆուտբոլիստ:

«Հունվարի 16-ից մենք երկշաբաթյա հավաք կանցկացնենք ֆուտբոլի ակադեմիայում, հետո կեմկնենք արտերկիր»,-ասել է մարզիչը: