«Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի հաճախորդները կարող են դրական փոխանցումներ կատարել չինական յուանով

«Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի հաճախորդները կարող են դրական փոխանցումներ կատարել չինական յուանով

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» ՓԲԸ-ի իրավաբանական անձ հաճախորդներն այժմ կարող են փոխանցումներ իրականացնել չիանական յուանով: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, բանկի ներկա և ապագա իրավաբանական անձ հաճախորդները, որոնք ներգրավված են Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում, այժմ դեպի Մայրցամաքային Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումները կարող են իրականացնել Չինական յուանով:

Վերջերս, Չինաստանի Ժողովրդական Բանկի իրականացրած փոփոխություններիարդյունքում, այն քաղաքների և մարզերի ծածկույթը, որոնցում գործողկազմակերպությունները իրավունք ունեն արտաքին առևտրի վճարումներ իրականացնել Չինական յուանով, ընդլայնվել է մինչև 20-ը` ներառելով Շանհայը, Գուանգդոնգը, Պեկինը, Գունքսին, Սիչուանը և այլ քաղաքներ:

Նոր ծառայությունը շահեկան է կազմակերպությունների համար, քանի որ այնհնարավորություն է ընձեռում վճարումներ իրականացնել առանց արտարժույթիփոխանակման լրացուցիչ ծախսերի, ստանալ փոխանցումներ Չինական յուանով ևազատորեն փոխանակել այն այլ արժույթների:

«Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների, Հայաստանի հետապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով Չինաստանը գրավում է երկրորդ տեղը: Էյչ-Էս-Բի-Սի-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց հետ մեր հաճախորդները առևտրային գործառնություններ են իրականացնում: Չինական յուանով փոխանցումների ծառայության հայաստանյան շուկա ներմուծումը լիովին համահունչ է միջազգային բիզնեսի համար Հայաստանում լավագույն բանկը լինելու մեր ռազմավարությանը հետ: Այն նաև Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների համար դյուրին է դարձնում Չինաստանի հետ առևտրային բիզնես վարելու գործընթացը,» ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---