13 հունվարի 2011 - 20:52 AMT
ԼՂՀ-ում ձգտում են հնարավորինս շուտ բնակարաններով ապահովել բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների:

Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար Նախագահը կոնկրետ: Հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:

Քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: