Երեք օրում 5D Cinema նոր տեսադահլիճը Երևանում այցելել է 200 հանդիսատես

Երեք օրում 5D Cinema նոր տեսադահլիճը Երևանում այցելել է 200 հանդիսատես

PanARMENIAN.Net - Երեք օրում 5D Cinema նոր տեսադահլիճը Երևանում այցելել է 200 հանդիսատես, հիմնականում մեծահասակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կինոսրահի ադմինիստրատոր Էդգար Դավթյանը: Ըստ նրա, տեսադահլիճը, որն աշխատում է ժամը 11:00-24:00-ն, և ունի 4 տեղ, հնարավորություն է տալիս 3-5 րոպեանոց տեսանյութ դիտել 5D ձևաչափով: Այցելուներին առաջրակվում է տարբեր ժանրերի 8 տեսահոլովակ՝ մուլտֆիլմեր, միստիկա, սարսափ,. Ֆանտաստիկա: Տոմսի արժեքը 2000 դրամ է:

Ըստ Էդգար Դավթյանի, 5D Cinema մտադիր է նոր տեսասրահներ բացել Երևանում: 5 D ձևաչափը 3D և 4D ձևաչափերի շարունակությունն է: 5 D ձևաչափում հանդիսատեսի ներկայության էֆեկտը ձևավորվում է ոչ միայն ծավալային պատկերի, այլ նաև այլ հատուկ էֆեկտների հաշվին. շարժական աթոռի, ջրի ցողման, տարբեր հոտերի տարածման միջոցով: 5D Cinema կինոսրահը հագեցած է բելառուսական «Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ» ընկերության սարքավորումներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---