14 հունվարի 2011 - 11:13 AMT
Հայաստանի առաջնությունից հետո ազատ ոճի ըմբիշները հանդես կգան Ստամբուլի Գրան պրիի մրցաշարում

Ազատ ոճի ըմբիշները, որոնք մինչ Հայաստանի առաջնությունը, որը կանցնի հունվարի 25-27-ին, մարզվում են անհատապես: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ առաջնությունից 2 օր անց հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանի հավաքական թիմերի կենտրոնում:

«Մենք պատրաստվելու ենք Գրան պրիի, որը կանցնի փետրվարի 11-13-ը Ստամբուլում: Այնուհետև փետրվարի 18-ից մարտի 5-ը մենք համատեղ հավաք կանցկացնենք Վրաստանի հավաքականի հետ, որից հետո որոշ ժամանակ մարզիկները անհատապես կմարզվեն»,-ասել է Բաղդադյանը:

Մինչ Եվրոպայի առաջնությունը, որը կանցնի Դորտմունդում մարտի 27-30-ը, հավաքականը երկշաբաթյա հավաք կանցկացնի: