14 հունվարի 2011 - 12:41 AMT
Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Լլեյտոն Հյուիթի հետ

Հունվարի 14-ին Մելբուրնում տեղի է ունեցել «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը:

Դավիթ Նալբանդյանը, որը դուրս է եկել Օքլանդում ընթացող մրցաշարիր եզրափակիչ, Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում կհանդիպի Լլեյտոն Հյուիթի (Ավստրալիա) հետ: Ավստրալացին համաշխարհային վարկանիշով 54-րդն է, իսկ Նալբանդյանը՝ 27-ը:

Մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի 64 ուժեղագույն շախմատիստները, կանցնի հունվարի 17-30-ը: