14 հունվարի 2011 - 17:05 AMT
Արմեն Պողոսյան. Հայ սպառողը չի ցանկանում պայքարել իր «որակյալ թթվասերի համար»

Ամանորյա տոների շրջանում և դրանցից հետո խանութների վաճառասեղաններին զգալիորն մեծանում է ժամկետանց և անորակ «կասկածելի» ապրանքների քանակը, կարծում է Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, միաժամանակ ավելանում է թունավորումների քանակը, սակայն ոչ մի բժշկական հաստատություն միանշանակ պատասխան չի տալիս այս կամ այն մթերքից թունավորման մասին:

Ի՞նչ անել: Այսպես, Արմեն Պողոսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է, որ կան երեք ուղղություններ, որտեղ կարելի է դիմել օգնության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն, ՀԿ-ներ, այդ թվում` «Սպառողների ասոցիացիա», ինչպես նաև տեղական ինքնակառավարման առևտրի և սպասարկման բաժին: Միաժամանակ, նա նշել է, որ ասոցիացիան բնակչությունից ստացված տվայլներն առաջին հերթին ուղարկում է Պետական տեսչություն, բայց դրա ազդեցության գլխավոր գործիքը հրապարակայնությունն է:

Բացի դրանից, Արմեն Պողոսյանի կարծիքով, հայ սպառողը չի ցանկանում կապվել իշխանության որևէ մարմնի, այդ թվում` դատավորների հետ «իր որակյալ թթվասերի համար»: Նախագահը նաև հաղորդել է, որ «Սպառողների ասոցիացիայի» միջնորդությամբ վերջին 4-5 տարում անցկացվել է 38 դատավարություն ապրանքների և սպասարկման ոլորտում, որոնցից 37-ը շահել են:

Ուստի նա կոչ է անում քաղաքացիներին ավելի պահանջող, վստահ լինել, որ իրենք կարող են լսված լինել և ճիշտ, ինչպես նաև առկա է մեր քաղաքացիների իրազեկվածության բարձրացման խնդիր իրենց սպառողական իրավունքների մասին: Պետք է նշել է, որ իրենց հարգող առևտրի կետերում անպայման պետք է լինի ձեռնարկ, որտեղ գրված են սպառողների իրավունքները, ինչպես նաև բողոքի գիրք, որտեղ կարելի է թողնել համապատասխան գրություն: