14 հունվարի 2011 - 17:11 AMT
Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքրորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում: Հայաստանը միշտ ասել է այն, ինչ որ արել է, եւ արել է այն, ինչ որ ասել է: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, եթե փոփոխության կարիք ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է, որը որ մինչեւ գործընթացի սկիզբ` սեպտեմբեր 2008թ., վարում էր այն քաղաքականությունը, ինչը որ Թուրքիան վարում է համապատասխան արձանագրությունների ստորագրումից հետո, այսինքն` վերադարձել է նախապայմանների լեզվին, որոնք Թուրքիան օգտագործել էր այս գործընթացից առաջ:

Ըստ նախարարի, ամբողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան պետք է փոխի իր քաղաքականությունը՝ առանց նախապայմանների վավերացնի, հարգի պայմանավորվածությունները, որպեսզի հնարավոր լինի ընթանալ առաջ եւ կարգավորել հարաբերությունները: «Սա ամբողջ աշխարհի, ամբողջ միջազգային հանրության սպասելիքն է Թուրքիայից: Իսկ Հայաստանի վերաբերյալ ասվում է հետեւյալը, որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Հայաստանը արել է հնարավորը. այսօր Թուրքիան պետք է անի համարժեք քայլեր»,-ասել է Նալբանդյանը: