Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման միակ ձևաչափն է

Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման միակ ձևաչափն է

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, այլ միջնորդները կողմ են այն ձեւաչափի պահպանմանը, որը գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դա Մինսկի Խմբի եռանախագահների ձեւաչափն է եւ դրա մասին բազմիցս արտահայտվել են եւ միջնորդ երկրները, եւ Հայաստանը եւ բոլոր տեսակի փորձերը այս գործընթացը տեղափոխել այլ ձեւաչափեր, այլ հարթություններ, չեմ կարծում, որ կարող են օգուտ տալ»,-ասել է Նալբանդյանը:

«Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայացման խոսքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ասաց, որ գլխավորը վնաս չհասցնելն է այս գործընթացին: Եւ բոլորն էլ այն կարծիքին են, որ փորձերը տեղափոխել այլ հարթություններ դժվար թե նպաստավոր լինեն այս գործընթացին»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---