Գագիկ Եգանյան. Ադրբեջանից փախստականների շուրջ 1000 ընտանիք բնակարանի կարիք ունի

Գագիկ Եգանյան. Ադրբեջանից փախստականների շուրջ 1000 ընտանիք բնակարանի կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայ փախստականների շուրջ 1000 ընտանիք բնակարանի է սպասում: Այդ մասին Երևանում կայացած «Բաքու, 1990 հունվար. ցեղասպանություն, վանդալիզմ, բռնազավթում» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը կից պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ըստ նրա, 2004թ. ի վեր Հայաստանի կառավարությունը սոցիալապես անապահով փախստականներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիր է իրականացնում: Ինչպես ասել է Եգանյանը, նախորդ տարի շուրջ 1000 ընտանիքներ բնակարաններ ձեռք բերելու հավաստագրեր են ստացել, իսկ 1169 ընտանիք դեռ սպասում է բնակարանային խնդրի լուծման:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---