ՀՀ ԱԳՆ. Հաշվետու 2010թ. բեկումնային էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից

ՀՀ ԱԳՆ. Հաշվետու 2010թ. բեկումնային էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից

PanARMENIAN.Net - Հաշվետու 2010թ. բեկումնային էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Տարվա ընթացքում ԱՄՆ հետ ծավալվել է բազմաշերտ եւ ակտիվ համագործակցություն: Ինտենսիվորեն շարունակվել են քաղաքական շփումները երկկողմ եւ միջազգային հարթություններում: Զգալի չափով աճել են տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ:

Ըստ փաստաթղթի, 2010թ. ապրիլին` ԱՄՆ նախագահի հրավերով ԱՄՆ էր մեկնել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը մասնակցելու գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված վաշինգտոնյան գագաթաժողովին: Վաշինգտոնում հանդիպում է կայացել ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ: Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարեւոր իրադարձություն էր նաեւ ս.թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, որը 1992թ.-ից ի վեր ԱՄՆ նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Հայաստան: Տարվա ընթացքում շարունակվել են քայլեր ձեռնարկվել հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս առումով կարեւոր էր 2010թ. նոյեմբերին Երեւանում կայացած հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը:

Հանդիսանալով Հայաստանի ամենախոշոր նվիրատուն` 2010 թ. ֆինանսական տարվա համար օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության շրջանակներում ԱՄՆ-ը ՀՀ-ին հատկացրել է 41 մլն., իսկ Արցախին` 2 մլն. դոլար: ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 մլն. դոլար ռազմական օժանդակություն, ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---