2010-ին նկատվել է Հայաստանի ակտիվ տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-9-ը Սոֆիայում տեղի է ունեցել Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպություն անդամ-երկրների գիտության և տեխնոլոգիաների բնագավառի պատասխանատու նախարարների հանդիպումը և համապատասխան աշխատանքային խմբի նիստը, իսկ ապրիլի 14-15-ը կայացել է ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների և փորձագետների աշխատանքային խմբի հանդիպումները, որոնց մասնակցել են ՀՀ պատվիրակությունները: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ:

Մայիսի 28-ին Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ Սոֆիայում անցկացվել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը:

Նոյեմբերի 26-ին Սալոնիկում տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Դեկտեմբերի 2-5-ը Սալոնիկում տեղի ունեցան Սևծովյան առևտրի և զարգացման բանկի Տնօրենների խորհրդի և Կառավարիչների խորհրդի նիստերը, որոնց մասնակցեց ՀՀ պատվիրակությունը:

Ապրիլի 14-16-ը Կիևում կայացել է «Կովկասի և ԱՊՀ արևմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքային հանդիպումը` Հայաստանի պատվիրակության մասնակցությամբ Մայիսի 11-ին Թբիլիսիում կայացել է TRACECA ծրագրի տարածաշրջանային ամփոփիչ խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են TRACECA-ի ենթակառուցվածքային ներդրումային նախագծերի նախնական ցուցակի հետ կապված հարցեր: Հայաստանի կողմից առաջարկված նախագծերի սկզբնական ցուցակից ընտրվել են «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցք» և «Հայկական երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնում» ներդրումային նախագծերը:

Մայիսի 25-27-ը Անթալիայում անցկացվել է «TRACECA երթուղիների մրցունակություն և աջակցություն առևտրին» խորագրով բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի պատվիրակությունը:

Հունիսի 22-24-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ Արբանյակային հեռահաղորդակցության միջազգային կազմակերպության անդամ-երկրների 34-րդ կոնֆերանսը` ՀՀ պատվիրակության մասնակցությամբ:

Օգոստոսի 19-21-ը տեղի է ունեցել Միջազգային ճանապարհային տրանսպորտային միության (TIR) պատվիրակության այցը Հայաստան: Սեպտեմբերի 14-16-ը Երևանում «Արմենվալ» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հայ-բելգիական համատեղ գործարար համաժողով, որին մասնակցել են շուրջ 50 բելգիացի գործարարներ, ինչպես նաև Վալոնիայի արտահանման գործակալության և ՄԱԿ-ի Ինդուստրիալ զարգացման կազմակերպության (UNIDO) ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---