Եհովայի վկաները դատի են տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը15 հունվարի 2011 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը, ինչպես նաև կազմակերպության մի շարք ներկայացուցիչներ դեկտեմբերի 9-ին հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Հայաստանի հանրային հեռուստատեսության, ինչպես նաև լրագրողներ Գևորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի և Նունե Ալեքսանյանի դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Եհովայի վկաները մեղադրում են ՀՀՀ-ին «իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող սխալ տեղեկատվության հրապարակման ու տարածման մեջ»: Ըստ նրա, դատական լսումները կմեկնարկեն հունվարին: Հիշեցնենք, որ Սևան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Թորոսյանը, որը նախորդ տարվա նոյեմբերին սպանել էր իր ծնողներին, հռչակվեց Եհովայի վկա: Իսկ դատարանում կազմակերպության անդամները փորձում են ապացուցել, որ հանցագործն իրենց կազմակերպության անդամ չէ և որ իրենց կազմակերպության ներկայացուցիչներին հատուկ չէ նման ագրեսիվ վարքագիծը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում |