Ահմեդ Դավութօղլու. Կարսում հուշարձանի ապամոնտաժումը Թուրքիայի ներքին գործն է

Ահմեդ Դավութօղլու. Կարսում հուշարձանի ապամոնտաժումը Թուրքիայի ներքին գործն է

PanARMENIAN.Net - Կարսում հայ-թուրքական հուշարձանի ապամոնտաժումը բացառապես Թուրքիայի ներքին գործն է և չի առնչվում Հայաստանի հետ հարաբերություններին: Այդ մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե հուշարձանը պետք է ապամոնտաժվի, բխում է զուտ էսթետիկական մղումներից»,-գտնում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Doğan գործակալությունը:

Էրդողանը նախորդ շաբաթ Կարսում կայացած ուղևորության ժամանակ անդրադարձել է նախկին քաղաքապետի օրոք կառուցված հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին՝ անվանելով այն հրեշավոր և քանդման ենթակա: Հուշարձանը թուրք քանդակագործ Մեհմետ Աքսոյի գործն է: Հուշարձանի բարձրությունը 30 մ է, քաշը՝ մոտ 1500 տոննա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---