Հայաստանն աշխարհին կներկայացնի նոր ձևաչափի փաստագրական ֆիլմեր ղարաբաղյան հակամարտության մասին

Հայաստանն աշխարհին կներկայացնի նոր ձևաչափի փաստագրական ֆիլմեր ղարաբաղյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - «Նավիգատոր» և «Բաղիյան Արտ Վիդեոն» մի շարք փաստագրական ֆիլմեր են պատրաստել Ադրբեջանում 1988-89թթ. տեղ գտած դեպքերի մասին, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի մասին որակապես նոր ձևաչափով: Այդ մասին հունվարի 15-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է կինոռեժիսոր Գագիկ Հարությունյանը: «Այդ ձևաչափի նորությունը նրանում է, որ ֆիլմը կազմված է առանձին սյուժեներից, որոնք միավորում են մեկ ընդհանուր պատմություն: Ֆիլմի տևողությունը շուրջ 7-10 րոպե է, բայց, չնայած իր կարճությանը, այն կարևոր հարցեր և թեմաներ է արծարծում: Վաղվանից ֆիլմերը տեղադրվելու են ինտերնետում»,- նշել է նա: Մասնագետի խոսքերով, այդ ֆիլմը կարելի է անվանել «կոդավորում», քանի որ այն ներառում է իր մեջ տարբեր իրադարձությունների վերաբերյալ շատ գաղտնագրեր:

«Տվյալ պահին մենք ներկայացնում ենք երեք ֆիլմեր. Սումգայիթից մի հայի պատմություն, Մարաղա գյուղի մասին և Տեղում Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) կողմից ռազմական գործողությունները սկսելու մասին: Այդ ֆիլմերում արծարծվող թեմաները, պայմանականորեն ասած, հաղթանակի ծածկագիր են»,- ասել է Հարությունյանը: Նա նաև ընդգծել է, որ նման ֆիլմերը քարոզչության լավ միջոց են: «Առաջիկա ամիսներին ֆիլմերը թարգմանվելու են ռուսերեն և անգլերեն լեզուներով»,- ասել է կինոռեժիսորը:

Իր հերթին, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ ղարաբաղյան պատերազմը շատ վատ է լուսաբանված հայկական ֆիլմերում, և Հայաստանը հաճախ այս ոլորտում զիջում է իր դիրքերն Ադրբեջանին: «Ադրբեջանը տարեկան թողարկում է 7-8 գեղարվեստական ֆիլմեր` նվիրված այդ պատերազմին: Իսկ մենք 20 տարվա ընթացքում ստեղծել ենք 2-3 ֆիլմ, որոնց որակը չի փայլում: Հենց այդ պատճառով ես շատ ուրախ եմ ֆիլմերի այդ շարքի համար, որոնք միայն սկիզբն են, և այդ նախագիծն ունենալու է շարունակական բնույթ»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---