6 օրում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք15 հունվարի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին և 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի «АК» ինքնաձիգերից ու «ПК» գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաև «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ: Իսկ ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրերի օպերատիվ տվյալների, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, ընդ որում, դրանցից առնվազն երեքը` «РПГ-7» և «УТЁС» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |