16 հունվարի 2011 - 16:46 AMT
Գրիգոլ Վաշաձե. Վրաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ

Վրաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումն է ցանկանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Մենք` Հարավային Կովկասի երեք երկրներս, պետք է միասնական լինենք, տնտեսական ակտիվություն ցուցաբերենք, որպեսզի ինտեգրվենք եվրոպական կառույցներում»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը: Վաշաձեի խոսքով` Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և համագործակցության գոտի է:

«Իրականում բոլոր երեք երկրները շատ ժամանակ են կորցրել, և այսօր պետք է նայել ճշմարտության աչքերին ու հասկանալ, որ հակամարտությունը պետք է լուծել միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է 1news.az-ը: