Անդրեյ Արեշև. ԵՄ-ն հազիվ թե ֆինանսական միջոցներ հատկացնի Nabucco-ին

Անդրեյ Արեշև. ԵՄ-ն հազիվ թե ֆինանսական միջոցներ հատկացնի Nabucco-ին

PanARMENIAN.Net - Nabucco խողովակաշարի առաջխաղացման վերաբերյալ Եվրամիության քաղաքականությունը նորություն չէ: Կարելի է ենթադրել, որ Եվրահանձնաժողովի նախագահի այցը Բաքու և Աշխաբադ նշանավորում է որակապես նոր փուլ այդ տնտեսապես բավարար կերպով չհիմնավորված նախագծի քաղաքական լոբբինգում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, Բաքվում ստորագրվել է «ԵՄ-Ադրբեջան. գործընկերություն արդիականացման համար» համատեղ հռչակագիր, այսպես կոչված Հարավային միջանցքի ստեղծման մասին հռչակագիր: «Սակայն մինչև նախագծի փաստացի իրագործումը պետք է լուծել շատ հարցեր, այդ թվում` Տրանսկասպիական գազամուղի շինարարության մասին: Նույնիսկ եթե ենթադրել գրեթե անհնարը և պատկերացնել, որ Կասպից ծովի կարգավիճակն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կարգավորվելու է, Բրյուսելը պետք է նախագծի իրագործման համար տրամադրի մեծ ֆինանսական միջոցներ: Հաշվի առնելով ԵՄ պետությունների ֆինանսական և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման հետ կապված խնդիրները` դա անելը հեշտ չի լինի: Պետք չէ մոռանալ այն մասին, որ կառուցված նավթախողովակները և գազատարերը, որոնք կոչված են դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգամատակարարումը, չբեռնված են մնում: Միաժամանակ, ԵՄ չափազանց նեղ շահագրգռվածությունը Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերում ավելի շատ է վարկաբեկում կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների առանց այդ էլ չափազանց ընտրողական մարդասիրական-իրավապաշտպան ճարտասանությունը»,- ասել է Արեշևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---