17 հունվարի 2011 - 14:35 AMT
Նախաամանորյա իրարանցումը և սպեկուլյացիան դարձան ձվի գների բարձրացման պատճառ

Հունվարի 17-ին Երևանում ամփոփել են ձվի գները «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Մինասե Եփրեմյանը և Հայաստանի «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

Մինասե Եփրեմյանը հավաստիացրել է, որ ընկերությունը և ինքն անձամբ կատարել են իրենց խոստումը. նախատոնական շրջանում չբարձրացնել ձվի գները, հաստատել դրանք 1 հատի համար 50 դրամի սահմաններում, իսկ «ընտիր» ձվերի համար` 1 հատի համար 60 դրամ: Նրա խոսքերով, նման գին եղել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, ավելին, այդ սուպերմարկետներում կազմակերպվել է նախատոնական եռօրյա ակցիա, որի շրջանակներում ձվերը վաճառվել են հատը 45 դրամով: Միաժամանակ նա հավելել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործունեության և նրանց համար, ովքեր, օգտվելով ամանորյա իրարանցումից, սպեկուլյացիայի են դիմել:

Մինասե Եփրեմյանը չի բացառել նման սցենարի կրկնման հնարավորությունը, քանի որ գնաճը կախված է ոչ միայն ընկերության ռազմավարությունից, այլ նաև շուկայում գործող պահանջարկից և առաջարկից, իսկ «տոների շրջանում պահանջարկը գերազանցել է առաջարկը»,- ասել է նա: Արդեն նոյեմբերին «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն կանխատեսել էր շուկայի դեֆիցիտ, որի պատճառով ներկրել է երկու պարտիա Ուկրաինայից և Իրանից 1 հատի համար 52-54 դրամով, և իրացրել «imp» նշանով 58 դրամով: Դրա հետ կապված նա հավելել է, որ Հայաստան ձվերի ներկրումն անխուսափելի կդառնա, քանի որ աճել է սպառումը:

Իր կողմից Արմեն Պողոսյանն ասել է, որ «հավերը չգիտեն, թե երբ է մեզ մոտ Ամանորը կամ Զատիկը», ուստի իրավիճակը շուկայում պետք է գտնվի պետական մարմինների վերահսկողության տակ, մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՏՄՊՊՀ-ի: Նրա խոսքերով, այդ կառույցները պարտավոր են կանոնավորել արտադրության ծավալները, առավել ևս նախաամանորյա շրջանում և Զատիկի նախօրեին պահանջարկն ավելանում է միջինը 2,5 անգամ: