17 հունվարի 2011 - 15:13 AMT
«Սուխոյ Սուպերջեթ-100»-ն անվանել են առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի պատվին

«Սուխոյ Սուպերջեթ-100»-ը, որը ձեռք է բերել «Արմավիա» ընկերությունը, անվանել են առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի պատվին: «Մենք նման ավանդույթ ունենք՝ անուններ տալ ինքնաթիռներին: Մենք մտադիր ենք սկսել «Սուպերջեթի«» շահագործումը փետրվարի սկզբին. Նախ այն պետք է ստանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, հետո մեր օդաչուները պետք է վերապատրաստում անցնեն»,-ասել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, օդաչու-տեսուչ Արամ Եղոյանը:

«Յուրի Գագարինը» կկատարի Երևան-Մոսկվա չվերթը: Ավիաընկերությունը մտադիր է ձեռք բերել նման ևես չորս ինքնաթիռ: