Դավիթ Կարապետյան. Բաքուն ձգտում է ձախողել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Բաքուն փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, այդ մասին վկայում է նաև հունվարի 14-ին և 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում երկու հայ զինծառայողներ են վիրավորվել:

«Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը:

Հունվարի 14-ին և 15-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ են վիրավորվել հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման արդյունքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---