Հայաստանի արդարադատության նոր նախարարը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը

Հայաստանի արդարադատության նոր նախարարը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ երկրում կավելանա նոտարների թիվը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է նախարարը, նոտարական գրասենյակները օրը մոտ 23 գործ են քննում, որի պատճառով այդ գրասենյակների առջև հերթեր են կուտակվում: «Նման խնդիրներից ազատվելու համար ապագայում մենք մտադիր ենք ավելացնել նոտարական գրասենյակների քանակը և ազատականացնել այդ ոլորտը»,-ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է երկրի քրեակատարողական հիմնարկների հետ կապված իրավիճակին, ապա այդ հաստատություններում հարկավոր է մի շարք բարեփոխումներ անցկացնել: Ինչպես նշել է նախարարը, այս տարի կվերակառուցվեն «Կոշ» և Սևան քաղաքի քրեակատարողական հիմնարկները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---