17 հունվարի 2011 - 16:48 AMT
2011 թվականի գարնանը տեղի կունենա միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական համաժողով

Հայ-ռուսական գործարար կապերի ընդլայնման ու զարգացման նպատակով 2011թ-ի գարնանը նախատեսվում է անցկացնել միջտարածաշրջանային համագործակցության հայ-ռուսական գործարար համաժողով, միաժամանակ հայ-ռուսական ցուցահանդես, B2B կլոր սեղանի քննարկումներ` երկու երկրների մարզերի ղեկավարների մասնակցությամբ (ներառյալ շուրջ 40 ՌԴ նահանգապետեր):

Միջոցառման կազմակերպիչն ու համակարգողը Զարգացման հայկական գործակալությունն է (ԶՀԳ)