Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները վերսկսվեն

Ալեքսանդր Արզումանյան. Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները վերսկսվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Զինվորի կյանքը ցանկացած հարցից թանկ է, ուստի հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի ռազմական գործողությունները չվերսկսվեն»,-ասել է Արզումանյանը: Անդրադառնալով հնարավոր զարգացումներին՝ Արզումանյանն ասել է, որ միջազգային հանրությունը հազիվ թե հատուկ ուշադրություն դարձնի ղարաբաղյան հակամարտությանը 2011թ., քանի որ տարբեր երկրներում, մասնավորապես, Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ընտրություններ են կայանալու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---