Ալ Պաչինոն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Բժիշկ Մահի» դերակատարման համար17 հունվարի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին «Բժիշկ Մահի»՝ ամերիկահայ բժիշկ Ջեկ Գևորգյանի դերը Բարրի Լևինսոնի «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմում կատարելու համար: «Ինձ համար շատ բարդ էր կատարել իրական մարդու, ոչ թե հորինված հերոսի դեր»,-ասել է Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուսի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի լույս 17-ի գիշերը: «Դուք չեք ճանաչում Ջեկին» ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Ջեկ Գևորգյանը էվտանազիայի կողմնակից է և ցանկանում է հասնել նրան, որ այն օրինականացվի: 1990-98թթ. նա օգնել է 130 հիվանդների հեռանալ կյանքից: Գևորգյանի դեմ մեղադրանքներ հաջողվեց առաջադրել միայն 1999թ., երբ իրավապահների ձեռքում հայտնվեց 52-ամյա Թոմաս Յորքի ինքնասպանության տեսանյութը: Գևորգյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման և ազատ արձակվեց միայն 2007թ.: «Ոսկե գլոբուսը» շնորհվում է Հոլիվուդի օտարերկյա մամուլի ասոցիացիայի կողմից 1944 թվականից: Ասոցիացիան միավորում է մոտ 100 լրագորղների, որոնք բնակվում են Կալիֆորնիայում և գրում են ամերիկյան կինոարտադրության մասին արտերկրի պարբերականների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |