Հայաստանն ու Կիպրոսը ստորագրել են հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր

Հայաստանն ու Կիպրոսը ստորագրել են հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները բոլոր ուղղություններով և նախանշել այն հնարավոր քայլերն ու միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը նոր խթան կհանդիսանա հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը խոսել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն. Նախագահներ Սերժ Սարգսյանը և Դեմետրիս Խրիստոֆիասը Համատեղ հռչակագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են նաև «Համաձայնագիր ՀՀ և Կիպրոսի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «Փոխըմբռնման հուշագիր 2011-2012թթ. համար ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև տուրիզմի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի իրականացման նպատակով Համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ» և «Աշխատանքային ծրագիր ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---