17 հունվարի 2011 - 18:20 AMT
Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հունվարի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917A119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 909 մլն դրամ է, որից մրցակցային` 809 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 869 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 812 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2531% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500%: