Հայաստանի կառավարությունում մեկնարկել է նախարարությունների 2010 թվականի հաշվետվությունների քննարկումը

Հայաստանի կառավարությունում մեկնարկել է նախարարությունների 2010 թվականի հաշվետվությունների քննարկումը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին և բացթողումներին:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, ֆինանսների և բնապահպանության նախարարները։ ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2010թ. ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին: Որպես նախարարությունների 2010թ. գործունեության ընդհանուր խնդիր` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նախարարություններում ներքին աուդիտի հարցի կանոնակարգումը:

Խոսելով արձանագրված թերացումներից և բացթողումներից` վարչապետ Սարգսյանը բացատրություններ է պահանջել դրանց վերաբերյալ: ՀՀ նախարարները զեկուցել են տրված հանձնարականների ժամանակին չկատարման և հետաձգումների պատճառների մասին: Վարչապետը նախարարների ուշադրությունը հրավիրել է չկատարված միջոցառումների վրա` հանձնարարելով դրանք վերցնել անձնական հսկողության տակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---