18 հունվարի 2011 - 11:35 AMT
Հոգևոր առաջնորդներն Ուկրաինայում քննարկել են ազգամիջյան հարաբերությունները

Կրիվոյ ռոգի և Նիկոպոլի արքեպիսկոպոս Եփրեմը Նիկոպոլում հանդիպել է ՀԱԵ ուկրաինական թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Նիկոպոլի քաղաքապետ Ռուսլան Տոկարը, հայ համայնքի ներկայացուցիչները: Երկու հոգևոր առաջնորդների և քաղաքագետի խոսակցության առարկա է հանդիսացել ծայրահեղական տրամադրությունների քննարկումը, որոնք պատճառ են դարձել Ամանորի շեմին տարբեր աղգությունների երիտասարդական խմբավորումների բախումների համար: Զրուցակիցները միակարծիք են եղել այն հարցում, որ նման անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունն անընդունելի են և հարցերը պետք է լուծել քրիստոնեական, ուղղափառ մեթոդներով: Քաղաքապետ Տոկարը հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն ինչ կանեն նման միջադեպերից խուսափելու համար, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հունվարի սկզբին վանդալները Նիկոպոլում ավերել են հուշարձան խաչքարը: