25 մայիսի 2003 - 20:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵՆ «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ
Հայաստանի ապագա կոալիցոին կառավարությունը պետք է ձեւավորեն քաղաքական ուժեր, որոնք, միավորվելով, որոշակի պատասխանատվություն կստանձնեն: Այդ մասին այսօր խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդդիմությունը, նրա խոսքերով, չի կարող մտնել կոալիցիայի մեջ, քանի որ այդ դեպքում այն դադարում է լինել ընդդիմություն: Ընդ որում պետության ղեկավարը կոչ է արել «տալ ճիշտ քաղաքական ձեւակերպումներ»` նկատելով, որ «չի լինում մշտական ընդդիմություն եւ մշտական իշխանամետ ուժեր»: