Հայկական ֆիլմերի քարոզչության համար անհրաժեշտ է դրանք ավելի շատ ցուցադրել տեղական հեռուստաալիքներով

Հայկական ֆիլմերի քարոզչության համար անհրաժեշտ է դրանք ավելի շատ ցուցադրել տեղական հեռուստաալիքներով

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ մեր հեռուստաալիքները շատ քիչ են ցուցադրում տեղական արտադրության ֆիլմեր այն պատճառով, որ հեռուստատեսությունը ձգտում է եկամուտ ստանալ, հետևաբար, ցուցադրում է ավելի վարկանիշային ֆիլմեր, որոնցում գովազդն ավելի թանկ արժե: Հենց դրանով է բացատրվում եթերում սերիալների մեծ քանակությունը, որոնք հասարակության մեջ բարձր վարկանիշ ունեն»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նրա խոսքերով, Ազգային կինոկենտրոնի ֆիլմերը հիմնականում ցուցադրում է միայն Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որի հետ կինոկենտրոնը պայմանավորվածություն ունի: «Մենք վերջերս պայմանագիր ենք կնքել «Արմենիա», «Շանթ» և «ԱՐ» հեռուստաալիքների հետ, որի համաձայն մենք նրանց ֆիլմերն անվճար ենք տրամադրում: Մեր կողմից նման պայմանագրի կնքումը բացատրվում է նրանով, որ այսօր հայրենական ֆիլմերը գովազդի կարիք ունեն»,- նշել է Գևորգյանը:

Նա հավելել է, որ ԽՍՀՄ ժամանակ հայկական ֆիլմերը քննարկվում էին, իսկ դրանց երկխոսությունները մեջբերվում էին դեռ ֆիլմի ստեղծման ընթացքում: «Մենք ձգտում ենք նրան, որպեսզի մեր հասարակությանը վերադառնա այդ ավանդույթը, որպեսզի կինոն հասարակական քննարկման առարկա դառնա: Ուստի մենք հիմա ավելի ակտիվ գործունեություն ենք ծավալում հայրենական ֆիլմերի քարոզչության համար, ընդլայնում ենք «Կինոաշուն» նախագիծը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---