«Հայկական էլեկտրացանցերի» նոր գլխավոր տնօրեն է դարձել Եվգենի Բիբինը

PanARMENIAN.Net - Տնօրենների խորհրդի որոշմամբ, նախօրեին Եվգենի Բիբինը նշանակվել է «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, այսօրվանից նա կստանձնի այդ պաշտոնը:

Եվգենի Գլադունչիկը կշարունակի իր աշխատանքը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունում` ստանձնելով բարձր պաշտոն:

Ե. Բիբինը 47 տարեկան է: Նա ավարտել է Ռուդնիի ինդուստրիալ ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրամեխանիկ է: 90-ական թվականներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ վարչական մարմիններում: 2000-ական թթ. ընթացքում վերապատրաստվել է մի շարք կրթական հաստատություններում:

Նախքան «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելը, նա զբաղեցրել է «Վոլգոգրադ էներգո» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ «Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետերը ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ ռուսական ընկերությունն է։«Հայկական Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն տիրապետում և կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխչ ցանցերը, ինչպես նաև հանրապետության տարածքում բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի բացառիկ վաճառողն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---