18 հունվարի 2011 - 15:28 AMT
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն «ԱրմենՏելի» բջջայից կապից օգտվում է շուրջ 643 հազար մարդ

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն «ԱրմենՏելի» բջջայից կապից օգտվում է շուրջ 643 հազար մարդ: Այդ մասին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները,հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերությունը կհրապարակի 2010-ի վերջին եռամսյակի պաշտոնական ցուցանիշները փետրվարին: «ԱրմենՏել» ընկերության 2010-ի երրորդ եռամսյակի տվյալների համաձայն, բջջային կապի բաժանորդների թիվը կազմել է 581 հազար: