Նոր ակցիայի շրջանակներում Orange ցանցի ներսում զանգերի արժեքը կկազմի 1 դրամ/րոպե

Նոր ակցիայի շրջանակներում Orange ցանցի ներսում զանգերի արժեքը կկազմի 1 դրամ/րոպե

PanARMENIAN.Net - Orange-ն այսօր մեկնարկեց նոր առաջարկ իր կանխավճարային բաժանորդների համար: Ամեն անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով` «Խոսենք» ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` ընդամենը 30 դրամ/րոպե սակագնով:

«2011թ. մենք մեկնարկեցինք կես միլիոն բաժանորդներով: Նրանց վստահությունն ու ակնկալիքներն արդարացնելը մեզ համար չափազանզ կարևոր է: Այսօրվա առաջարկով մենք ցանկանում ենք, որ մեր 500 000 բաժանորդներն էլ ավելի մեծ խանդավառությամբ օգտվեն մեր ծառայություններց և ամեն լիցքավորման հետ սպասեն անակնկալի»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Ի հավելումն այս նոր աննախադեպ սակագների` մեր բաժանորդները, հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալ Nokia, Samsung կամ Alcatel մոդելների 100 հեռախոսներից մեկը: Իսկ նվերներ կստանան շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 1000-րդ լիցքավորումը կատարած բաժանորդները: Այսինքն` նույնիսկ եթե բաժանորդն այս շաբաթ չի դարձել 1000-րդ լիցքավորողը, նա հաջորդող շաբաթների ընթացքում ունի նույն հնարավորությունը` դառնալու շաբաթվա հաջողակներից մեկը»,- ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից, հաղորդում է Orange-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---