18 հունվարի 2011 - 19:11 AMT
Վեյք-ան-Զեեում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ

Լևոն Արոնյանը Վեյք-ան-Զեեում ընթացող շախմատի առաջնության 4-րդ տուրում հաղթեց Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան): Արոնյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, պարտիան շարունակվեց մինչև 48-րդ քայլը:

Սա Լևոն Արոնյանի առաջին հաղթանակն էր Վեյք-ան-Զեեում, նախորդ երեք տուրերում նա ոչ ոքի էր խաղացել: Հայ գրոսմայստերը 2,5 միավոր է հավաքել:

4-րդ տուրում հաղթանակ տարով նաև հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը առավելության հասավ Վանա Խաոյի (Չինաստան) նկատմամբ: Մնացած պարտիաները շարունակվում են: