18 հունվարի 2011 - 20:04 AMT
Արմեն Շահգելդյան. Մենք կարողացանք հաղթել «Բունեդկորին» հսկայական ցանկության և նվիրման շնորհիվ

«Խաղը բարդ էր: Ես ճանաչում եմ Կասիմովին որպես ֆուտբոլիստ, և զարմանալի չէ, որ «Բունեդկորը» նրա ղեկավարությամբ լավ ֆուտբոլ է ցույց տալիս»,- ուզբեկական ակումբի նկատմամբ տարած հաղթանակից հետո ասել է «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը:

Նա խոստովանել է, որ հաղթել են հսկայական ցանկության և նվիրման շնորհիվ: «Ես հանդերձարանում ասացի իմ խաղացողներին, որ միայն մեծ ցանկության դեպքում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել: Նրանք ինձ լսեցին»,- Շահգելդյանի խոսքերը փոխանցում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հաղթանակի շնորհիվ «Միկան» կարողացավ դուրս գալ խմբից և քառորդ եզրափակիչում, որը կայանալու է հունվարի 19-ին, նա խաղալու է ադրբեջանական «Ինտերի» դեմ: