19 հունվարի 2011 - 10:59 AMT
Արմեն Շահգելդյան. Ադրբեջանական «Ինտերի» դեմ խաղը սովորական կլինի, և իմ թիմը կփորձի հաղթանակ տանել

Հունվարի 19-ին «Միկան» ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչում խաղալու է ադրբեջանական «Ինտերի» հետ:

Երևանյան ակումբի մարզիչ Արմեն Շահգելդյանը խոստովանել է, որ խաղը սովորական է լինելու, և նրա թիմը փորձելու է հաղթանակ տանել:

Azerisport.com-ի այն հարցին, թե արդյոք խաղը սկզբունքային է լինելու, Շահգելդյանն ասել է հետևյալը. «Ես ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ: Իմ գործը` սպորտն է: Ուստի ես չեմ տեսնում, թե այստեղ ինչպիսի սկզբունքայնություն կարող է լինել: Մեզ համար «Ինտերի» հետ հանդիպումն ընդամենը խաղ է»:

Նա ասել է, որ փլեյ օֆֆում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, և եթե նրա թիմը դուրս գա կիսաեզրափակիչ, կմտածեն եզրափակչի մասին: