ICG. Մինչ Թուրքիայում կայանալիք ընտրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առաջխաղացում չի լինի

ICG. Մինչ Թուրքիայում կայանալիք ընտրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առաջխաղացում չի լինի

PanARMENIAN.Net - Առաջիկա կես տարում պետք չէ պաշտոնական մակարդակում առաջխաղացում ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ 2011-ի հունիսին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

«Իսկ Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի ազգայնական թուրքական կուսակցություններն ակտիվորեն ընդդիմանան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է International Crisis Group (ICG) Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Նրա խոսքերով, թուրքական և հայկական քաղաքացիական հասարակության, գործարար օղակների, լրագրողների և երիտասարդների միջև կապերը շարունակվում են:

«Չնայած նրան, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը` որպես Ադրբեջանի հետ համերշխության նշան, Թուրքիայի և Հայաստանի սովորական ներկայացուցիչների միջև կապերը չպետք է կրճատվեն: Հայերի և թուրքերի միջև հարաբերությունների բարելավումը կարող է դրական ազդել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վրա»,- ասել է նա, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---