19 հունվարի 2011 - 11:35 AMT
Australian Open-ի երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Ռիչարդաս Բերանկիսի հետ

Դավիթ Նալբանդյանը Australian Open-ի երկրորդ շրջանում մրցելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ: Ավելի վաղ թենիսիստները պաշտոնական խաղերում չեն հանդիպել:

Լլեյտոն Հյուիթի նկատմամբ տարած բարդ հաղթանակից հետո Նալբանդյանը հուսով է, որ նա դեռ էներգիա ունի երկրորդ շրջանի մենամարտի համար: «Ես մի քիչ կհանգստանամ և վերականգնման համար անհրաժեշտ գործընթացներ կանցնեմ: Նման խաղերը, ինչպես Հյուիթի հետ հանդիպումը, վստահություն են հաղորդում և օգնում հետագա խաղերում»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն: