19 հունվարի 2011 - 17:01 AMT
«Միկան» չկարողացավ Համագործակցության գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալ

ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումը հայկական «Միկայի» և ադրբեջանական «Ինտերի» միջև ավարտվեց հայկական ակումբի պարտությամբ:

Առաջին իսկ րոպեներից ադրբեջանական ակումբն ակտիվ էր գործում և ավելի շատ էր հարձակվում: Հայ ֆուտբոլիստները քիչ ուժերով էին պատասխանում և չէին կարողանում շատ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ:

Առաջին խաղակեսում «Միկան» երկու անգամ ստիպված եղավ խաղը սկսել դաշտի կենտրոնից: Երկրորդ խաղակեսում «Ինտերը» ևս երկու գոլ արձանագրեց` հաղթանակ տանելով 0:4 հաշվով: Այսպիսով, երևանյան ակումբն ավարտեց իր ելույթները Համագործակցության գավաթում: