19 հունվարի 2011 - 17:19 AMT
Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները 2011 թվականից բարձրացրել են սակագները

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net-ի թղթակցին, Թուրքիայից բերված 1կգ հագուստի դիմաց $3-ի փոխարեն գործարարները ստիպված են $8 վճարել:

Հայաստանի մաքսային ծառայություն բողոքներ են ներկայացվում: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունից հաղորդել են, որ իրադրությունը պարզվում է, և մոտ ժամանակներս մանրամասն պարզաբանություններ կներկայացվեն: Միևնույն ժամանակ պետկառույցում հաղորդել են, որ նման իրադրություն էր ստեղծվել նաև անցյալ տարի, երբ փոխադրողները բարձրացրել էին մատուցվող ծառայությունների սակագները: