UITE-ը գործարկում է նոր նախագիծ` «IT to Business» գործնական հանդիպումների շարք

UITE-ը գործարկում է նոր նախագիծ` «IT to Business» գործնական հանդիպումների շարք

PanARMENIAN.Net - ԻՏՁՄ-ն (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «IT to Business» գործնական հանդիպումների շարք: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին UITE մամլո ծառայությունից, նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ամիս անց է կացվելու առաջադեմ ՏՀՏ ընկերությունների և համապատասխան ոլորտի շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների թեմատիկ հանդիպում, որի ընթացքում ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն իրենց գործնական լուծումները: Յուրաքանչյուր հանդիպում նվիրված կլինի տնտեսության որոշակի ոլորտի: Նախնական նախատեսված ոլորտներն են` շինարարություն, բժշկություն, հանքաարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր (պահեստավորում, բանկեր) ապահովագրություն, սննդային և ոչ սննդային արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, տպագրական գործ և այլն:

2011 թվականի ծրագրերի մեջ մտնում է նաև DigiTec Business 4-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումը, որը նվիրված է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը բիզնեսում, ներկայացվում են ՏՀՏ լուծումներ բիզնեսի հաջող կառավարման, բիզնես պրոցեսների ավտոմատացման և ընդհանրապես բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: Ակնկալվում է, որ 2011թ.-ին ֆորումը կունենա շուրջ 40 ցուցադրվող ընկերություն և 1800-2000 այցելու: Ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ը:

Նախատեսված է նաև Digitec Expo 7-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, որի հիմնական նպատակն է ստեղծել գործարար միջավայր Տեղեկատվական և հեռահաղորդակցական (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի կազմակերպությունների և պետական, գործարար ու անհատ սպառողների միջև, ներկայացնել հայաստանյան և միջազգային ՏՀՏ/ԲՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները, նպաստել հայաստանյան և միջազգային ընկերությունների միջև գործարար կապերի ընդլայնմանը:

Նախատեսվում է ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսին ունենալ 100 մասնակից ընկերություն, որի 20-30 տոկոսը կլինեն միջազգային ընկերություններ, իսկ այցելուների թիվն ավելացնել 2000-ով` առնվազն 18.000 այցելու: Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---