Թոմաս Համմարբերգը հանդիպեց ՀՀ խորհրդարանական ուժերի հետ

Թոմաս Համմարբերգը հանդիպեց ՀՀ խորհրդարանական ուժերի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Հյուրի խնդրանքով Սամվել Նիկոյանը ներկայացրեց 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, հանձնաժողովի ներկայացրած զեկույցի ընդհանուր նկարագիրը: Սամվել Նիկոյանի խոսքով` չնայած բազում փորձերին ընդդիմությունը չցանկացավ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Թոմաս Համմարբերգի այն հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ արդյոք նոր փաստեր գտնել, Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որևէ եզրակացություն ներկայացնել: Իսկ այն հարցին, թե օրենսդրական աշխատանքով ծանրաբեռնված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարող է արդյոք արդյունավետ լուծում տալ այն հարցերին, որոնք առաջարկների ձևով ժամանակին ներկայացրել է պարոն Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովը, ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կատարած աշխատանքն ու ներկայացրած զեկույցը իրավական տեսանկյունից` միաժամանակ նկատելով, որ խնդրի հետ կապված տնտեսական ու սոցիալական բազում հարցեր կան, որոնք, իհարկե, հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չեն, դրանք նաև չափելի չեն ու լուծման համար տևական ժամանակ է պետք:

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը խորհդարանում հանդիպեց քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամավորների` Արտակ Զաքարյանի(ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի(ԲՀԿ) և Հովհաննես Մարգարյանի(Օրինաց երկիր) հետ, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների հանձնակատարի այցի օրակարգում երեք հիմնական հարցեր են ընդգրկվել` 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերին հետևած զարգացումները, լրատվամիջոցների գործունեությանը և բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---