20 հունվարի 2011 - 09:29 AMT
Հայաստանի փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ 2011թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հունվարի 19-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Հանդիմպանը քննարկվեցին Հայաստանում 2011թ. հոկտեմբերին համապետական մարդահամարի անցկացմանը Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական օժանդակություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր: Դեսպանը փոխանցեց տեխնիկական աջակցության հարցը քննարկելու չինական կողմի պատրաստակամությունը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց երկու երկրների միջև համագործակցությունը և շնորհակալության հայտնեց տարբեր ոլորտներին Չինաստանի կառավարության կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակության համար: Նա տեղեկացրեց, որ մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ մարդահամարի անցկացմանն արդեն ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն են հայտնել և երախտագիտություն հայտնեց չինական կողմին` խնդրին արագ արձագանքելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կճշտվի և չինական կողմին կփոխանցվի անհրաժեշտ տեխնիկական միջոցների ցանկը, հաղորդում է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: