Մասաչուսեթս նահագում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքամետ լոբբիի քարոզչությունը տապալվեց

Մասաչուսեթս նահագում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքամետ լոբբիի քարոզչությունը տապալվեց

PanARMENIAN.Net - Թուրքամետ լոբբիի ծավալած քարոզարշավը, ուղղված Մասաչուսեթսի նահանգի ուսումնական ծրագրում Հայոց ցեղասպանության մասին թյուր տվայլներ ներառելուն, ձախողվել է: ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմամբ թուրքամետ լոբբիի հայցն անվավեր է ճանաչվել: Նահանգը հրաժարվել է ուսումնական ծրագրում ընդգրկել Հայոց ցեղասպանության հարցի կեղծ մեկնաբանումը: Ինչպես հիշեցնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), այդ պատմությունը սկսվել է 2005-ին, երբ Թուրք-ամերիկյան կազմակերպությունների վեհաժողովը (ATAA) Մասաչուսեթս նահանգի ուսումնական հաստատություններում Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավ սկսվեց:

«Մենք ողջունում ենք Գերագույն դատարանի որոշումն այդ արատավոր և վտանգավոր հայցը չընդունելու մասին: ATAA-ն օգտվել է ամերիկյան իրավական համակարգից Ցեղասպանության ժխտման և դպրոցներում պատմության կեղծ մեկնաբանման համար»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, այդ հաղթանակը լուրջ հարված է թուրքական մերժողական քարոզչությանը, որը, օգտագործելով ԱՄՆ-ում ազատությունը, պաշտպանում է 301 հոդվածի իր սեփական վարկածները և փորձում թույլ չտալ Հայոց ցեղասպանության դասվանդումն ԱՄՆ դպրոցներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---