Ռուս ուղղափառ եկեղեցին մտադրություն է ունեցել միավորվել Հայ, Եթովպական և Ղպտիական եկեղեցիների հետ

PanARMENIAN.Net - 20-րդ դարի 90-ական թվականներին բարձր եկեղեցական մակարդակով խոսակցություններ էին գնում այն մասին, թե նախապատրաստվում է մի փաստաթուղթ, որը կազդարարի Ռուս ուղղափառ եկեղեցու միավորումը Հայ Առաքելական, Եթովպական և Ղպտիական եկեղեցիների հետ: Այդ մասին հայտարարել է ՌՈՒԵ հայտնի քարոզիչ ու աստվածաբան Անդրեյ Կուրաևը:

Ըստ նրա, հաշվի առնելով, որ այդ Եկեղեցիները տիեզերական 7 ժողովներից ճանաչում են միայն առաջին 3-ը, նա պետերբուրգցի աստվածաբան Լուրիեի հետ մի բրուշոյուր էր գրել ու տարածել, որտեղ քննադատում էր այդ մտադրությունը: Ի վերջո միավորումը չկայացավ, գրում է «Արգումենտի ի ֆակտին»:

Հայ Առաքելական եկեղեցին, Ղպտիների ու Եթովպական եկեղեցիները քրիստոնեական մոնոֆիզիտ ուսումունքի հետևորդներ են, որի համաձայն Քրիստոսը, Աստծո որդին, ընդունեց մարդու բնույթը, սակայն վերջինս կլանվեց նրա Աստվածային բնույթով, այնպես որ Քրիստոսի էությունը հարկավոր է դիտարկել որպես աստվածային:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---